Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Քարերի բուժիչ հատկությունների պատմությունից

Քարերի բուժիչ հատկությունների պատմությունից

Վաղնջական ժամանակներում, միջնադարում և նույնիսկ մեր օրերում մարդիկ սրբորեն հավատում են, որ քարերը պաշտպանում են չար ուժերից, «թուղթ ու գրից», կամ երջանկություն, գեղեցկություն, հարստություն և փառք կարող են պարգևել, ընդունակ են անգամ մարդուն «անտեսանելի դարձնել»։

 

Մոգերը, փիլիսոփաները, մարգարեներն ու աստղաբանները համոզված են, որ յուրաքանչյուր թանկարժեք քար օժտված է իր մոլորակի հանդեպ յուրահատուկ «ձգողականությամբ»։ Հին ժամանակներում համարվում էր, որ թանկարժեք քարերը կարող են ազդել մարդու ապագայի վրա, և այն մարդը, ով իր ծննդյան օրվա ու կենդանակերպի նշանի առումով ճշգրտորեն ընտրված թալիսման է կրում` պաշտպանված է երկրային տարրերքներից և չար ուժերից։

 

Հնում մարդիկ օգտագործում էին հասպիսը, կվարցիտը, ծծմբաքարը, փիրուզը, լազուրիտը, սաթը և սև սաթը... Կայծքարի օգնությամբ նախնադարյան մարդը ստեղծեց կրակը, քարից մշակեց և ստացավ կացին, քլունգ, նիզակ, խխունջներից և ոսկրերից պատրաստեց նախ մոգական ուժ ունեցող համայիլներ, ապա` գեղեցիկ զարդարանքներ։ Նեֆրիտե և օբսիդիանե դանակներով հնում մարդու գանգի վրա ամենաբարդ վիրահատություններն էին կատարվում։

 

Հնդիկ հանքաբան Ռաո Բոխադուրը գրում է, որ պեղումների տվյալների համաձայն` դեռևս 7 հազ. 500-ից 10 հազ. տարի առաջ Հնդկաստանում և Բիրմայում տղամարդիկ ու կանայք պճնվում, կենցաղային և մարտական իրեր էին պատրաստում քաղքեդոնաքարերով, ագաթներով ու նեֆրիտներով։ Զմրուխտները մարդկությունը բացահայտեց մ.թ.ա. 2 հազ. տարի առաջ, շափյուղան և ռուբինը` մ.թ.ա. 600 տարի առաջ, իսկ ալմաստը` մ.թ.ա. 1000-ից 500 տարի առաջ։

 

Հին Եգիպտոսում իրականացված պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են մեծ քանակությամբ ամազոնիտե, զըմրուխտե, նռնաքարե և ամետիստե զարդեր։ Մեզ են հասել փարավոն Սետի մ.թ.ա. 3 հազ. 400 թ. դեպի Սինայան թերակղզի ոսկի և զըմրուխտ որոնելու մասին երկրաբանական հետախուզություն կազմակերպելուն վերաբերող փաստաթղթեր։

 

Հին Եգիպտոսի բժշկական պապիրուսներից ամենամեծը` «Էբերսի պապիրուսը» (պապիրուսն այդպես են անվանել ի պատիվ վերջինիս հետազոտող եգիպտաբան Գեորգ Էբերսի), հայտնաբերվել է անցյալ դարում արաբների կողմից եգիպտական դամբարաններից մեկի պեղման ժամանակ։ Այդ «դեղաբանական շտեմարանն» այլ տեղեկություններից զատ պարունակում էր նաև հարուստ տեղեկություններ հանքանյութերի բուժիչ ազդեցության, քարաբուժության, ինչպես նաև հատուկ ծեսերի և անեծքների պարագայում քարերի կիրառման մասին։

 

Մեզ են հասել նաև տեղեկություններ ամենահին ոսկերչական առարկաներից մեկի` էֆուդի մասին, որը հին հրեաների հոգևոր առաջնորդի լանջապանակն էր զարդարում։ Այն զարդարված էր ոչ ավել, ոչ պակաս, քան 12 քարերով։

 

Աստվածաշնչյան մեկնաբանությունների համաձայն` ոսկերիչները քարերն ընտրում են ըստ ծննդյան ամսվա. հունվարի քարերն են նռնաքարն ու ալեքսանդրիտը, փետրվարինը` ամետիստը, մարտինը` աքվամարինը, ապրիլինը` ադամանդն ու ցիրկոնը, մայիս ամսվա քարերն են զըմրուխտն ու նեֆրիտը, հունիսինը` մարգարիտն ու ագաթը, հուլիսինը` ռուբինը, օգոստոսինը` լուսնաքարն ու քրիզոլիթը, սեպտեմբերինը` շափյուղան, հոկտեմբերինը` օպալն ու կատվի աչք կոչվող քարը, նոյեմբերինը` տոպազը և, վերջապես, դեկտեմբերի քարերն են փիրուզն ու կապույտ ցիրկոնը։

 

Քարերի մոգական ուժի նկատմամբ հավատը փյունիկիացիների միջոցով Հնդկաստանից, Ասորեստանից, Բաբելոնից ու Եգիպտոսից եկավ հասավ մինչև Հունաստան և Հռոմեական կայսրություն։ Մ.թ.ա. IV դարի հին հունական մագաղաթի վրա պահպանվել են տեղեկություններ ծովագնացների օգտագործած պաշտպանիչ հատկություն ունեցող քարերի մասին։ Այդպիսիք էին` նռնաքարը, քաղքեդոնաքարը, լեռնային հախճապակին, ագաթը, որոնք պաշտպանում էին քամուց, ալիքներից, նավաբեկություններից և ծովային բոլոր աղետներից։ Մ.թ.ա. III հազարամյակով թվագրված մեկ այլ մագաղաթյա գրության մեջ հիշատակվում է փշրած քարերը` դեղամիջոցներ պատրաստելու պարագայում օգտագործելու մասին։

 

Հանքանյութերով առանձնակի հետաքրքրվում էր Պլինիոս Ավագը։ Իր «Բնական պատմություններ» աշխատության մեջ վերջինս մեծ նշանակություն է տալիս քարերի` բժշկական ասպարեզում կիրառելուն։

 

Արաբական բժշկության մեջ հանքանյութերը լայնորեն կիրառվում էին ալքիմիկոսների կողմից։ Նրանց հետազոտությունների արդյունքներն այնուհետև ներմուծվեցին լիտոթերապիայի և քիմիոթերապիայի բնագավառներ։ Առաջին լիտոթերապևտն է համարվում Զաքարիա-ար-Ռազին (IX-XI դարեր)։ Վերջինս հանքանյութերն օգտագործում էր թե՛ որպես արտաքին կիրառության միջոցներ պատրաստելու համար. քսուքներ, սպեղանիներ, թրջոցներ և թե՛ որպես ներքին ընդունման միջոցներ։ «Ներքին օգտագործման» դեղամիջոցներ պատրաստելու համար Զաքարիա-ար-Ռազին օգտագործում էր մարջան, մարգարիտ, երկաթ, լազուրիտ, պղինձ, սուլֆատներ և պոտաշ։ Այդ դեղամիջոցների բաղադրատոմսերը դարեր շարունակ օգտագործվել են քիմոթերապիայի բնագավառում։ Ավիցեննան գրում էր, որ քարերի` որպես զարդ կրելը բարերար ազդեցություն է թողնում ողջ օրգանիզմի վրա։

 

Վաղ անցյալում Արևելքում ստեղծված «Ծննդյան օրերի քարերը» և «Շաբաթվա օրերի քարերը» աշխատությունները խաչակիրների կողմից ներմուծվեցին Եվրոպա, և քարերի մասին գիտելիքները տարածվեցին նույնիսկ Եվրոպայի ամենահեռավոր շրջաններում։ Դեղատոմսերը թարգմանվեցին և տպվեցին եվրոպական շատ լեզուներով. սլավոնական, ռոմանական, եբրայական և այլն։

 

Մեծ հետաքրքրության է արժանի բրետանցի Եպիսկոպոս Մարբոդ Հռենոսցու (1035-1123) պոեմը։ Պոեմի 60 գլուխներից յուրաքանչյուրում նկարագրվում են ինչ-որ մի քարի առանձնահատկություններ։ Պոեմում կան գործնական խորհուրդներ, ինչպես նաև` լեգենդներ և ավանդապատումներ։

 

Հին Ռուսաստանում առաջին անգամ քարերի մասին խոսվում է «Սվյատոսլավի ժողովածու» (1073 թ.) աշխատության մեջ։ Այս աշխատության մեջ մանրազնին ներկայացված են մի քանի քարերի յուրահատկություններ. ամրություն, գույն, բժշկական առանձնահատկություններ, գին և այլն։ Հին ռուսական հուշարձանների պեղումների ժամանակ հնէաբանները հայտնաբերել են թերթաքարից, սաթից, լազուրիտից, մարգարիտից, մարջանից և կայծքարից պատրաստված կենցաղային պարագաներ, զենքեր և զարդարանքներ։

 

Սապֆիր կամ սաֆիր, հակինթ (հունարեն «սապֆիրոս» բառից) և մուգ կամ բաց կապույտ գույնի քար։ Հին Հռոմում այն համարում էին երջանկություն բերող քար։ Սապֆիրը համայիլ է, որը պաշտպանում է նախանձից, հերյուրանքներից, խաբեությունից, կեղծ ընկերներից, թուլությունից, տրտմությունից, չար բախտից և դավաճանությունից։ Այդ քարը նպաստում է ստեղծագործական և հոգևոր վերելքին, կրողին դարձնում էլ ավելի հեռատես ու ամրացնում նրա կամքի ուժը։ Սապֆիրի փայլը խթանում է ներքին սեկրեցիայի գեղձերի և, մասնավորապես, մակուղեղի աշխատանքը։ Այն համարվում է լավագույն միջոց մեդիտացիայի համար։ Սապֆիրն օժտված է թույլ արտահայտված հիպոթենզիվ ազդեցությամբ, օգնում է ազատվել անքնությունից, կարգավորում դաշտանային ցիկլը, խթանում է դեղորայքային թերապիայի ազդեցությունը երիկամային հիվանդությունների, միզապարկի, աղեստամոքսային, հենաշարժողական և սրտանոթային համակարգերի հիվանդությունների բուժման պարագայում։ Այս քարը խորհուրդ է տրվում կրել հատկապես նևրոզով տառապող մարդկանց։

 

Ալմաստ կամ ադամանդ (արաբերեն «ալմաս», պարսկերեն «էլմա», հունարեն «ադամաս» բառերից - գերկարծր, չփշրվող)։

 

Դեղին, երկնագույն, մոխրագույն, վարդագույն և, խիստ հազվադեպ, սև գույնի թափանցիկ քար է։ Դեռ հնում ալմաստին անհավանական հատկություններ էին վերագրում. այն իրեն կրող տղամարդուն դարձնում էր էլ ավելի առնական, լուրջ, խոհեմ, սրամիտ, ետ էր պահում դավաճանություններից, վանում թախիծն ու չար ուժերը։ Բոլոր ժամանակներում կանաչավուն գույն ունեցող ադամանդը մայրության խորհրդանիշն է համարվել։ Այս քարը բարելավում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը։ Այն կարելի է օգտագործել նաև ուղեղի տարաբնույթ հիվանդությունների ժամանակ (այս դեպքում խորհուրդ է տրվում ադամանդը կրել երկարաձիգ ուղեղի շրջանում)։ Ադամանդն օգնում է լուսնոտության, արյունահոսությունների և ցնցումային վիճակների առկայության դեպքում։ Մասնագետների պնդմամբ ադամանդը բարերար ազդեցություն է թողնում ռիբոնուկլեինաթթուների սինթեզման պարագայում, նպաստում բջիջներից թունավոր նյութերի արտազատմանը և կարգավորում օրգանիզմի ընդհանուր էներգետիկ հավասարակշռությունը։ Ադամանդը մեծապես բարելավում է անձի հոգեկան աշխարհը։

Աղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 11-12-2007 (8-9)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am
Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am

1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...

Յոգա. Սալուտեմ ամսագիր №2
Յոգա. Սալուտեմ ամսագիր №2

Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...

Սալուտեմ 2.2021
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Դեղաբույսեր Վարակաբանություն
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը

Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...

Շնչառական համակարգ
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը Ցավ
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Դեղաբույսեր Ճարպակալում
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Դեղաբույսեր
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում

Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...

Սնունդը և առողջությունը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը

Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...

Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Դեղաբույսեր Շնչառական համակարգ
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։  Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...

Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ
Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ

Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ